Սնուփ Դոգը սերիալ է նկարահանում «ամենահիմար հանցագործների» մասին
КУЛЬТУРАԱմերիկացի ռեփեր Սնուփ Դոգը նոր սերիալ է նկարահանում, որը պատմում է «ամենահիմար հանցագործների» մասին, հայտնում է Deadline-ը։
Կատակերգու Քևին Հարթն նախագծի մասին հայտնել է NBCUniversal-ի շնորհանդեսի ընթացքում՝ Սնուփ Դոգին անվանելով «մարդ, առեղծված և լեգենդ»։
Սերիալի սյուժեի մասին դեռևս մանրամասներ չեն ներկայացվում, հայտնի չէ անգամ դրա ներկայացման օրը:
Նշենք՝ սա Սնուփ Դոգի առաջին նախագիծը չէ, որի մասին հայտնել է Հարթը։ Ավելի վաղ նա մանրամասնել էր ռեփերի հետ սպորտի մասին կատակերգական շոու վարելու մասին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սնուփ Դոգն աշխատում է ինքնակենսագրական սերիալի վրա։ Ռեփերը չի ցանկանում շտապել անվանում ընտրելու հարցում և չի կարող նշել, թե երբ իր երկրապագուները կկարողանան տեսնել այն:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



