Սնուփ Դոգը սերիալ է նկարահանում «ամենահիմար հանցագործների» մասին
ՄՇԱԿՈՒՅԹԱմերիկացի ռեփեր Սնուփ Դոգը նոր սերիալ է նկարահանում, որը պատմում է «ամենահիմար հանցագործների» մասին, հայտնում է Deadline-ը։
Կատակերգու Քևին Հարթն նախագծի մասին հայտնել է NBCUniversal-ի շնորհանդեսի ընթացքում՝ Սնուփ Դոգին անվանելով «մարդ, առեղծված և լեգենդ»։
Սերիալի սյուժեի մասին դեռևս մանրամասներ չեն ներկայացվում, հայտնի չէ անգամ դրա ներկայացման օրը:
Նշենք՝ սա Սնուփ Դոգի առաջին նախագիծը չէ, որի մասին հայտնել է Հարթը։ Ավելի վաղ նա մանրամասնել էր ռեփերի հետ սպորտի մասին կատակերգական շոու վարելու մասին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սնուփ Դոգն աշխատում է ինքնակենսագրական սերիալի վրա։ Ռեփերը չի ցանկանում շտապել անվանում ընտրելու հարցում և չի կարող նշել, թե երբ իր երկրապագուները կկարողանան տեսնել այն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



