-8 կգ մեկուկես ամսում, ընդհանուր՝ -18 կգ․ Լիլուն կիսվել է նիհարելու իր տարբերակով
ЛАЙФԵրգչուհի Լիլուն դստեր՝ Մարիայի ծննդից հետո պարբերաբար խոսում էր ավելորդ քաշի մասին և նշում, որ փորձում է վերականգնել կառուցվածքը։
Երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե որքան է նիհարել։
«Ուտելու ցանկությունը մեծ է, բայց լավ կազմվածք ունենալու ցանկությունն ավելի մեծ է։ Հա մի հատ էլ ասեմ՝ չեմ ուտում հաց և քաղցրավենիք»– լուսանկարներին կից գրել է Լիլուն, իսկ մեկնաբանություններում հայտնել, որ մեկուկես ամսում նիհարել է 8 կգ։
Այս արդյունքին երգչուհին հասել է միայն սննդակարգ պահելով, սպորտով դեռ չի զբաղվում։
Լիլուն նաև հայտնել է, որ ծննդաբերությունից հետո, ընդհանուր առմամբ, արդեն նիհարել է 18 կգ։
Ավելի վաղ նա գրել էր․ «Թվում է՝ դժվար է, բայց ավելի դժվար է զոռով խցկվել այն զգեստի մեջ, որը մենք շատ հավանում ենք»։




1
Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
2
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



