-8 կգ մեկուկես ամսում, ընդհանուր՝ -18 կգ․ Լիլուն կիսվել է նիհարելու իր տարբերակով
ԼԱՅՖԵրգչուհի Լիլուն դստեր՝ Մարիայի ծննդից հետո պարբերաբար խոսում էր ավելորդ քաշի մասին և նշում, որ փորձում է վերականգնել կառուցվածքը։
Երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե որքան է նիհարել։
«Ուտելու ցանկությունը մեծ է, բայց լավ կազմվածք ունենալու ցանկությունն ավելի մեծ է։ Հա մի հատ էլ ասեմ՝ չեմ ուտում հաց և քաղցրավենիք»– լուսանկարներին կից գրել է Լիլուն, իսկ մեկնաբանություններում հայտնել, որ մեկուկես ամսում նիհարել է 8 կգ։
Այս արդյունքին երգչուհին հասել է միայն սննդակարգ պահելով, սպորտով դեռ չի զբաղվում։
Լիլուն նաև հայտնել է, որ ծննդաբերությունից հետո, ընդհանուր առմամբ, արդեն նիհարել է 18 կգ։
Ավելի վաղ նա գրել էր․ «Թվում է՝ դժվար է, բայց ավելի դժվար է զոռով խցկվել այն զգեստի մեջ, որը մենք շատ հավանում ենք»։




1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
4
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը
5
Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոք...



