Հենրիխ Մխիթարյանը` Բունդեսլիգայի 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ
СПОРТԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայիկայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի գոլի օգնությամբ դորտմունդցիները 4:1 հաշվով կամային հաղթանակ էին տարել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ:
Մխիթարյանի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցածների 54 տոկոսը: Երկրորդ տեղում է հայտնվել «Հոֆենհայմի» խաղացող Նադիմ Ամիրին, որը հավաքել է 10 տոկոս ձայն:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի կայքի վարկածով լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաեւ նախորդ տուրում, երբ «Վոլֆսբուրգի» դեմ խաղից հետո ստացել էր 74 տոկոս ձայն:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



