Հենրիխ Մխիթարյանը` Բունդեսլիգայի 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ
SPORTԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայիկայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի գոլի օգնությամբ դորտմունդցիները 4:1 հաշվով կամային հաղթանակ էին տարել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ:
Մխիթարյանի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցածների 54 տոկոսը: Երկրորդ տեղում է հայտնվել «Հոֆենհայմի» խաղացող Նադիմ Ամիրին, որը հավաքել է 10 տոկոս ձայն:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի կայքի վարկածով լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաեւ նախորդ տուրում, երբ «Վոլֆսբուրգի» դեմ խաղից հետո ստացել էր 74 տոկոս ձայն:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



