Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում երկրորդ արտակարգ դեպքն է գրանցվել․ Ավելի քան 70 աշակերտ է տարհանվել
МЕЖДУНАРОДНОЕԱստրախանի շրջանի Նարիմանովսկի շրջանի Սոլյանկա գյուղի դպրոցում աշակերտներից մեկը պղպեղի սփրեյ է օգտագործել․ Դեպքի վայրում շտապօգնության բժիշկները զննում են երեխաներին, հայտնում է Ինտերֆաքս-ը:
«Ահազանգ է ստացվել, որ աշակերտներից մեկը դպրոցի շենքում պղպեղի սփրեյ է օգտագործել: Ընդհանուր առմամբ, դպրոցի երկրորդ հարկից մասնակիորեն տարհանվել է 70 երեխա և 5 ուսուցիչ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դասապրոցեսը չի ընդհատվել:
Տեղում գտնվող շտապօգնության խումբը նախնական հետազոտություն է անցկացնում երեք երեխաների նկատմամբ, նրանց վիճակը բավարար է:
Տեղում աշխատում է մասնագիտացված հրշեջ-փրկարարական ջոկատի ճառագայթման և քիմիական հետախուզության շարժական համալիրի բաժինը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



