Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում երկրորդ արտակարգ դեպքն է գրանցվել․ Ավելի քան 70 աշակերտ է տարհանվել
INTERNATIONAL NEWSԱստրախանի շրջանի Նարիմանովսկի շրջանի Սոլյանկա գյուղի դպրոցում աշակերտներից մեկը պղպեղի սփրեյ է օգտագործել․ Դեպքի վայրում շտապօգնության բժիշկները զննում են երեխաներին, հայտնում է Ինտերֆաքս-ը:
«Ահազանգ է ստացվել, որ աշակերտներից մեկը դպրոցի շենքում պղպեղի սփրեյ է օգտագործել: Ընդհանուր առմամբ, դպրոցի երկրորդ հարկից մասնակիորեն տարհանվել է 70 երեխա և 5 ուսուցիչ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դասապրոցեսը չի ընդհատվել:
Տեղում գտնվող շտապօգնության խումբը նախնական հետազոտություն է անցկացնում երեք երեխաների նկատմամբ, նրանց վիճակը բավարար է:
Տեղում աշխատում է մասնագիտացված հրշեջ-փրկարարական ջոկատի ճառագայթման և քիմիական հետախուզության շարժական համալիրի բաժինը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



