Մեյսոն Գրինվուդը գերազանցել է Ռունիի ռեկորդը
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը գերազանցել է մանկունիացիների նշանավոր հարձակվող Ուեյն Ռունիի ռեկորդը։ Այս մասին հայտնում է ԱՊԼ-ի՝ թվիթերյան էջը։
Երեկ՝ մայիսի 9-ին, 19-ամյա անգլիացին գոլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 35-րդ տուրի՝ «Աստոն Վիլայի» հետ խաողում։
Սա Մեյսոնի 16-րդ գոլն էր Պրեմիեր-լիգայում։ Այս կերպ, նա գերազանցել է Ռունիի նվաճումը, որն այդ տարիքում 15 գոլ էր հեղինակել ԱՊԼ-ում։
Ուլե-Գունար Սուլշերի սաները 3-1 հաշվով հաղթանակ են տարել այդ խաղում։ «Մանչեսթեր Յունայթեդը» 34 խաղից հետո 70 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 10 միավորով։
Գրինվուդը մանկունիացիների ակադեմիայի սան է, որտեղ մարզվում է 7 տարեկանից։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



