Մեյսոն Գրինվուդը գերազանցել է Ռունիի ռեկորդը
SPORT«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը գերազանցել է մանկունիացիների նշանավոր հարձակվող Ուեյն Ռունիի ռեկորդը։ Այս մասին հայտնում է ԱՊԼ-ի՝ թվիթերյան էջը։
Երեկ՝ մայիսի 9-ին, 19-ամյա անգլիացին գոլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 35-րդ տուրի՝ «Աստոն Վիլայի» հետ խաողում։
Սա Մեյսոնի 16-րդ գոլն էր Պրեմիեր-լիգայում։ Այս կերպ, նա գերազանցել է Ռունիի նվաճումը, որն այդ տարիքում 15 գոլ էր հեղինակել ԱՊԼ-ում։
Ուլե-Գունար Սուլշերի սաները 3-1 հաշվով հաղթանակ են տարել այդ խաղում։ «Մանչեսթեր Յունայթեդը» 34 խաղից հետո 70 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 10 միավորով։
Գրինվուդը մանկունիացիների ակադեմիայի սան է, որտեղ մարզվում է 7 տարեկանից։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



