Էկոնոմիկայի նախարարը ստե՞լ է, թե՞ շփոթվել․ նրան խորհուրդ կտամ տնտեսագիտութուն ուսումնասիրել․ Աուդիտորների պալատի նախագահ
ЭКОНОМИКАԼՈՒՐԵՐ․com-ը Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրուցել է տնտեսական ճգնաժամի, այն հաղթահարելու, առաջարկվող ռեֆորմների մասին։ Սարգսյանն անդրադարձել է Էկոնոմիկայի նախարարի այն հայտարարությանը, թե 2021 թվականի ապրիլին հավաքագրվել է ռեկորդային հարկային եկամուտներ՝ 180 մլրդ դրամի չափով, ինչպես նաև՝ խոսել այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի մասին։
«Էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը վերաբերում եմ հումորով, որովհետև դրանից հետո որոշակի ճշգրտումներ, թվաբանություն ուսումնասիրեցինք և զարմացա, որ նախարարը մաթեմատիկայի մասնագիտությամբ է ավարտել ինստիտուտը, սակայն թվերի հանում, գումարումների մեջ շփոթվում է։ Մի քանի պարզ թվաբանությամբ կարելի է հասկանալ՝ նախարարը ստե՞լ է, թե՞ շփոթվել և հասկանալի կլինի նրա հայտարարած ռեկորդային սուտը»,- ասաց Աուդիտորների պալատի նախագահը՝ պարզաբանելով նախարարի ներկայացրած թվերը։
Անդրադառնալով՝ այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկին, Սարգսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առավել խոշոր հարկ վճարողները ՀՀ նախարարություններն ու պետական կառավարչական մարմիններն են։
Սոնա Հարությունյան
Մանրամասները՝ տեսանյութում
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



