Էկոնոմիկայի նախարարը ստե՞լ է, թե՞ շփոթվել․ նրան խորհուրդ կտամ տնտեսագիտութուն ուսումնասիրել․ Աուդիտորների պալատի նախագահ
ECONOMICSԼՈՒՐԵՐ․com-ը Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրուցել է տնտեսական ճգնաժամի, այն հաղթահարելու, առաջարկվող ռեֆորմների մասին։ Սարգսյանն անդրադարձել է Էկոնոմիկայի նախարարի այն հայտարարությանը, թե 2021 թվականի ապրիլին հավաքագրվել է ռեկորդային հարկային եկամուտներ՝ 180 մլրդ դրամի չափով, ինչպես նաև՝ խոսել այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի մասին։
«Էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը վերաբերում եմ հումորով, որովհետև դրանից հետո որոշակի ճշգրտումներ, թվաբանություն ուսումնասիրեցինք և զարմացա, որ նախարարը մաթեմատիկայի մասնագիտությամբ է ավարտել ինստիտուտը, սակայն թվերի հանում, գումարումների մեջ շփոթվում է։ Մի քանի պարզ թվաբանությամբ կարելի է հասկանալ՝ նախարարը ստե՞լ է, թե՞ շփոթվել և հասկանալի կլինի նրա հայտարարած ռեկորդային սուտը»,- ասաց Աուդիտորների պալատի նախագահը՝ պարզաբանելով նախարարի ներկայացրած թվերը։
Անդրադառնալով՝ այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկին, Սարգսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առավել խոշոր հարկ վճարողները ՀՀ նախարարություններն ու պետական կառավարչական մարմիններն են։
Սոնա Հարությունյան
Մանրամասները՝ տեսանյութում
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
5
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation



