Տեսախցիկով բարձրացել ենք տանիք ու նկարել այդ պահի զգացողություններս. Սիրուշո
ОБЩЕСТВОՕրեր առաջ երգչուհի Սիրուշոն երկրպագուներին ներկայացրեց «Body on Body» երգի տեսահոլովակը: Երգչուհին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երգի մեծ մասը ձայնագրել է տանը` ինքնուրույն, իսկ տեսահոլովակը նկարահանել են տանիքին` նկարելով այդ պահի իր զգացողությունները:
Սիրուշոն, մասնավորապես, գրել է.
«Body on Body.
Երաժշտությունն ու խոսքերը գրել եմ ես:
Ալեքսան Ասրյանը կատարել է գործիքավորումը:
Երգի մեծ մասը ձայնագրել եմ տանը՝ ինքս ինձ, հավելյալ շտկումները արել է Հմայակ Ռոստոմյանը:
Գերաս Վելիխանյանի հետ տեսախցիկով բարձրացել ենք տանիք ու նկարել այդ պահի զգացողություններս:
Հագուստի մոդելավորող, ինչպես իմ մյուս տեսահոլովակներում, այստեղ էլ չկա, կրում եմ այն ինչ ճիշտ եմ զգում)
Մոնտաժել է Մայիս Հայրապետյանը:
Մեզ կազմակերպել է Նունե Խուրշուդյանը)
Սա հատկապես բոլոր նոր կատարողների համար, ովքեր կարծում են, որ երգը տեղ հասցնելու համար անհավանական միջոցներ ու պայմաններ են պետք»:
1
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
2
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
3
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
4
Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»
5
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции Армении



