Տեսախցիկով բարձրացել ենք տանիք ու նկարել այդ պահի զգացողություններս. Սիրուշո
SOCIETYՕրեր առաջ երգչուհի Սիրուշոն երկրպագուներին ներկայացրեց «Body on Body» երգի տեսահոլովակը: Երգչուհին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երգի մեծ մասը ձայնագրել է տանը` ինքնուրույն, իսկ տեսահոլովակը նկարահանել են տանիքին` նկարելով այդ պահի իր զգացողությունները:
Սիրուշոն, մասնավորապես, գրել է.
«Body on Body.
Երաժշտությունն ու խոսքերը գրել եմ ես:
Ալեքսան Ասրյանը կատարել է գործիքավորումը:
Երգի մեծ մասը ձայնագրել եմ տանը՝ ինքս ինձ, հավելյալ շտկումները արել է Հմայակ Ռոստոմյանը:
Գերաս Վելիխանյանի հետ տեսախցիկով բարձրացել ենք տանիք ու նկարել այդ պահի զգացողություններս:
Հագուստի մոդելավորող, ինչպես իմ մյուս տեսահոլովակներում, այստեղ էլ չկա, կրում եմ այն ինչ ճիշտ եմ զգում)
Մոնտաժել է Մայիս Հայրապետյանը:
Մեզ կազմակերպել է Նունե Խուրշուդյանը)
Սա հատկապես բոլոր նոր կատարողների համար, ովքեր կարծում են, որ երգը տեղ հասցնելու համար անհավանական միջոցներ ու պայմաններ են պետք»:
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



