Ինչպես նորմայի վրա պահել ճնշումն առանց դեղերի (լուսանկարներ)
ФОТО
Եթե դրսում անձրեւ է, ձյուն, հիպերտոնիկներն անմիջապես զգում են դա իրենց մաշկի վրա։ Այսօր, ցավոք, յուրաքանչյուր երրորդը տառապում է հիպերտոնիայով՝ բարձր ճնշմամբ։ Ինչ անել, որպեսզի կարողանաք իջեցնել ճնշումն առանց դեղերի։
200 գրամ միսը կես կգ նրբերշիկից լավ է:
Նրբերշիկներում, երշիկեղենում ճարպը եւ աղը շատ է։ Իսկ ճարպերն խոչընդոտում են արյան շրջանառությունը, իսկ աղը հեղուկը պահում է օրգանիզմում, ինչն էլ մեծացնում է սրտի ծանրաբեռնվածությունը։ Այս ամենն էլ, անշուշտ, բարձրացնում է արյան ճնշումը։ Հետեւաբար, եթե ցանկանում եք խուսափել բարձր ճնշումից, երշիկեղենը փոխարինել խաշած հավի կամ տավարի մսով։
Շաքարի փոխարեն՝ դառը շոկոլադ
Սա հատկապես ցանկալի է անոթների համար եւ հատկապես՝ ձմռան ընթացքում։ Շաքարը եւս նպաստում է արյան ճնշման բարձրացմանը, հետեւաբար, եթե նման խնդիր ունեք, հանեք այն սննդակարգից։ Դառը շոկոլադ կերեք։
Թուրինջ
Թուրինջը եւս իջեցնում է արյան ճնշումը։ Օրական կես թուրինջ ուտելով՝ դուք նորմայի մեջ կպահեք ձեր ճնշումը։
Հանեք ոտքերի հոգնածությունը
Բարձր ճնշման դեպքում խնդիրներ են առաջանում նաեւ ոտքերի անոթների հետ։ Որպեսզի հանեք ոտքերի հոգնածությունը, լայնացնեք անոթները, ամեն օր ոտքերը դրեք ծովի աղով լի ջրի մեջ, ցանկալի է՝ մեկ տաք ջրի, մեկ՝ սառը։ Օրվա ընթացքում 10 րոպեով պառկեք՝ վերեւ բարձրացնելով ոտքերը։
Ի դեպ, Ամերիկացի գիտնականները պարզել են, որ բարձր ճնշման եւ անձնական կյանքի մեջ ուղիղ կապ կա։
Համբույրները, գրկախառնությունները բարելավում են ճնշման մակարդակը, անոթները լայնանում է, արյան շրջանառությունը՝ բարելավվում։ Պարզվել է նաեւ, որ Վիվալդիի երաժշտությունը նույնպես դրական է ազդում բարձր ճնշման դեպքում։ Եթե որոշ ժամանակ լսեք Վիվալդի, ճնշումը կիջնի։




















































