Մեքսիկայում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է
МЕЖДУНАРОДНОЕՄեքսիկայի Ապոդակա քաղաքի մայրուղու վրա Augusta 109 թեթևշարժիչային ուղղաթիռ է ընկել և հրդեհվել։ Վթարի վայրում հայտնաբերվել է օդաչուի մարմինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով քաղաքացիական պաշտպանության պետական ծառայությանը։
«Ապոդակա քաղաքի Լարեդո մայրուղու 19-րդ կիլոմետրի վրա գտնվող ռազմաբազայի հետևում ուղղաթիռ է ընկել և հրդեհվել․ հայտնաբերվել է մարմին», - գրված է ծառայության թվիթերյան հաշվում հրապարակված հաղորդագրության մեջ։
Քաղաքացիական պաշտպանության տնօրեն Միգել Անխել Պերալեսը հայտնել է, որ մահացածը «Հյուսիսային» օդանավակայանից Մոնտերեյ ուղևորվող Augusta 109 ուղղաթիռի օդաչուն է:
Վթարի վայրը շրջափակված է, մայրուղու երթևեկությունը՝ արգելափակված․ տեղում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



