Մեքսիկայում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է
INTERNATIONAL NEWSՄեքսիկայի Ապոդակա քաղաքի մայրուղու վրա Augusta 109 թեթևշարժիչային ուղղաթիռ է ընկել և հրդեհվել։ Վթարի վայրում հայտնաբերվել է օդաչուի մարմինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով քաղաքացիական պաշտպանության պետական ծառայությանը։
«Ապոդակա քաղաքի Լարեդո մայրուղու 19-րդ կիլոմետրի վրա գտնվող ռազմաբազայի հետևում ուղղաթիռ է ընկել և հրդեհվել․ հայտնաբերվել է մարմին», - գրված է ծառայության թվիթերյան հաշվում հրապարակված հաղորդագրության մեջ։
Քաղաքացիական պաշտպանության տնօրեն Միգել Անխել Պերալեսը հայտնել է, որ մահացածը «Հյուսիսային» օդանավակայանից Մոնտերեյ ուղևորվող Augusta 109 ուղղաթիռի օդաչուն է:
Վթարի վայրը շրջափակված է, մայրուղու երթևեկությունը՝ արգելափակված․ տեղում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



