Ереван, 20.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Մահացել է Հասմիկ Դարյանը

ОБЩЕСТВО

Լրահոսը այս օրերին ավելի հաճախ է մահվան մասին լուրեր բերում՝ որպես կանոն համավարակից։ Բայց Հասմիկի մահը համավարակից չէ։ Նա իր ողջ կյանքում պայքարեց իր առողջության համար ու կարողացավ վեց տասնամյակից ավելի հաղթող դուրս գալ։

Ցավոք, այսօր գրող՝ արձակագիր և բանաստեղծ, բանասիրական գիտությունների թեկնածու, բազմաթիվ գրքերի հեղինակ Հասմիկ Դարյանը մեզ հետ չէ։

Նա ճանաչված գրող, արձակագիր Զարզանդ Դարյանի դուստրն էր։ Հասմիկը իմ համակուրսեցին էր՝ Երևանի պետական համասարանի  բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի։ Այդ ժամանակ իմացանք, որ Հասմիկը բանաստեղծություններ ու մանրապատումներ է գրում։

Կազմակերպեցինք դրա քննարկումը ֆակուլտետում, իսկ երեկոյան հյուրընկալվեցինք Զարզանդ Դարյանի օջախում։ Այստեղ էր նաև բանաստեղծ Սարմենը: Նա ողջունեց մեզ, իսկ Հասմիկին ասաց, որ այսպես են գրականություն մտնում։

Հիշեց նաև իր գրական մուտքը, ինչ-որ դեպք պատմեց։ Առավել ոգևորված  էր Հասմիկի հայրը՝ գրող Զարզանդ Դարյանը, քանի որ՝տեսնելով առողջական դժվարություններ ունեցող դստեր առաջին գրական հաջողությունները չէր կարողանում զսպաել իր ուրախությունն ու հրճվանքը։

Հետագայում այդ ընտանիքը մեզ համար հարազատ դարձավ, ուր ոչ միայն պարբերաբար հյուրընկալվում էինք, այլև հանդիպում հայ գրողների հետ, գրական քննարկումներ կազմակերպում։

Ու այսպես Հասմիկը բոլորիս համար հարազատ դարձավ՝ իր դժվարություններով ու ստեղծագործական ակտիվ որոնումներով, որոնց արդյունքը այն գրքերն էին, որոնք լույս էին տեսնում պարբերաբար։

Ավելի քան տասը գրքի հեղինակ  էր՝ «Կապույտ երազ», «Տաք մորմոք», «Աշնան ծաղիկներ», «Սև և սպիտակ», «Տրոփ»: Իր ստեղծագործական որոնումներում նա շատ համարձակ եղավ՝ ընթերցողին ներկայացնելով «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» ասք-պատգամը, իսկ ավելի ուշ՝ «Սասնա ծռեր» էպոսի չափածո մշակումը։

Տարիների ընթացքում նրա գրական խոսքը ավելի  իմաստուն ու խոհափիլիսոփայական  դարձավ՝ իր ապրած ու չապրած տարիների, հարափոփոխ իրավիճակներով արձագանքներով, ժամանակի և տարածության արժևորումով։ Ու անհանգիստ մուսան նրանից անբաժան մնաց ու կյանքում նախևառաջ նա ապավինեց հենց դրան.

Չխռովես ինձանից,
Իմ սիրելի մուսա,
Ամեն օր եկ ինձ այցի,
Որ արևն ինձ ժպտա։.

Հասմիկ Դարյանը այն գրողներից էր, ում ստեղծագործական միտքը երբեք հանգիստ չառավ, քանի որ նրա պոեզիայի և արձակի սնման աղբյուրները՝ հայրենասիրությունն էր, ազգասիրությունը, ազգային ինքնությանը հավատարմությունը, որոնք նրա համար սրբության սրբոց էին.

Դու հայ մտքի օրրան,
Դու հայ ոգու խոյանք,
Ամենօրյա սխրանք,
Մայր Հայաստան։

Հասմիկ Դարյանի ստեղծագործական որոնումները մեր արժեքային համակարգին են նվիրված։ Ամեն մի տողում և՛ բերկրանք, և՛ հպարտություն կա, բայց և անհանգստություն։ Ամեն մի տողում խտացված է բանաստեղծի տառապանքը.

Իմ երգերը իմ խաչն էին,
Իմ չզսպված հառաչն էին,
Իմ երգերը իմ կանչն էին։

Հասմիկ Դարյանը ոչ միայն բանաստեղծ էր, այլև մանրապատումների հեղինակ, որոնք իրականում արձակ բանաստեղծություններ են՝ ավելի ամբողջական, ավելի համարձակ, ավելի անկեղծ, բայց հասցեական փիլիսոփայությամբ։

Այստեղ ավելի են բացահայտվում նրա ստեղծագործական ձեռագիրը, հեղինակի լինելության դրաման. «Ես վհատվել եմ։ Այն աշխարհը,  որով և որում ապրում էի մինչև հիմա, ավերակվել է, փլվել թղթե տնակի նման։ Չգիտեմ կկարողանամ այն նորից կառուցել։ Կամ գուցե ես պետք է նորից ծնվեմ»։

Ավելի քան վստահ եմ, որ Հասմիկ Դարյանը անընհատ ծնվելու ու ապրելու է բոլոր նրանց հետ, ովքեր առիթ են ունենալու հաղորդակցվելու նրա թողած հարուստ ստեղծագործական ժառանգության հետ, որտեղ գրականին գումարվել է գիտականը՝ «Ներսես Շնորհալու բանաստեղծական արվեստը»։

Այստեղ էլ Հասմիկ Դարյանը հավատարիմ է մնացել իր ստեղծագործական խորաթափանցությանը ու համարձակությանը, թողնելով՝ ամենակարևորը բարի հիշատակի հետք, որի մեջ դաջված է այն մեծ հարգանքը, որ նրա նկատմամբ ունեն նրան ճանաչողները։

Հիշելու ենք այդ ինքնատիպ մարդուն, ով պայքարեց երկար տարիներ հանուն կյանքի ու այդ ընթացքում սըեղծագործեց ու աշխահին տվեց իր սերն ու նվիրումը։

Բարի հիշատակ, հավերժության ճամփորդ սիրելի Հասմիկ։

Սերգո Երիցյան  

բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր

Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине