Երևան, 09.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մահացել է Հասմիկ Դարյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լրահոսը այս օրերին ավելի հաճախ է մահվան մասին լուրեր բերում՝ որպես կանոն համավարակից։ Բայց Հասմիկի մահը համավարակից չէ։ Նա իր ողջ կյանքում պայքարեց իր առողջության համար ու կարողացավ վեց տասնամյակից ավելի հաղթող դուրս գալ։

Ցավոք, այսօր գրող՝ արձակագիր և բանաստեղծ, բանասիրական գիտությունների թեկնածու, բազմաթիվ գրքերի հեղինակ Հասմիկ Դարյանը մեզ հետ չէ։

Նա ճանաչված գրող, արձակագիր Զարզանդ Դարյանի դուստրն էր։ Հասմիկը իմ համակուրսեցին էր՝ Երևանի պետական համասարանի  բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի։ Այդ ժամանակ իմացանք, որ Հասմիկը բանաստեղծություններ ու մանրապատումներ է գրում։

Կազմակերպեցինք դրա քննարկումը ֆակուլտետում, իսկ երեկոյան հյուրընկալվեցինք Զարզանդ Դարյանի օջախում։ Այստեղ էր նաև բանաստեղծ Սարմենը: Նա ողջունեց մեզ, իսկ Հասմիկին ասաց, որ այսպես են գրականություն մտնում։

Հիշեց նաև իր գրական մուտքը, ինչ-որ դեպք պատմեց։ Առավել ոգևորված  էր Հասմիկի հայրը՝ գրող Զարզանդ Դարյանը, քանի որ՝տեսնելով առողջական դժվարություններ ունեցող դստեր առաջին գրական հաջողությունները չէր կարողանում զսպաել իր ուրախությունն ու հրճվանքը։

Հետագայում այդ ընտանիքը մեզ համար հարազատ դարձավ, ուր ոչ միայն պարբերաբար հյուրընկալվում էինք, այլև հանդիպում հայ գրողների հետ, գրական քննարկումներ կազմակերպում։

Ու այսպես Հասմիկը բոլորիս համար հարազատ դարձավ՝ իր դժվարություններով ու ստեղծագործական ակտիվ որոնումներով, որոնց արդյունքը այն գրքերն էին, որոնք լույս էին տեսնում պարբերաբար։

Ավելի քան տասը գրքի հեղինակ  էր՝ «Կապույտ երազ», «Տաք մորմոք», «Աշնան ծաղիկներ», «Սև և սպիտակ», «Տրոփ»: Իր ստեղծագործական որոնումներում նա շատ համարձակ եղավ՝ ընթերցողին ներկայացնելով «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» ասք-պատգամը, իսկ ավելի ուշ՝ «Սասնա ծռեր» էպոսի չափածո մշակումը։

Տարիների ընթացքում նրա գրական խոսքը ավելի  իմաստուն ու խոհափիլիսոփայական  դարձավ՝ իր ապրած ու չապրած տարիների, հարափոփոխ իրավիճակներով արձագանքներով, ժամանակի և տարածության արժևորումով։ Ու անհանգիստ մուսան նրանից անբաժան մնաց ու կյանքում նախևառաջ նա ապավինեց հենց դրան.

Չխռովես ինձանից,
Իմ սիրելի մուսա,
Ամեն օր եկ ինձ այցի,
Որ արևն ինձ ժպտա։.

Հասմիկ Դարյանը այն գրողներից էր, ում ստեղծագործական միտքը երբեք հանգիստ չառավ, քանի որ նրա պոեզիայի և արձակի սնման աղբյուրները՝ հայրենասիրությունն էր, ազգասիրությունը, ազգային ինքնությանը հավատարմությունը, որոնք նրա համար սրբության սրբոց էին.

Դու հայ մտքի օրրան,
Դու հայ ոգու խոյանք,
Ամենօրյա սխրանք,
Մայր Հայաստան։

Հասմիկ Դարյանի ստեղծագործական որոնումները մեր արժեքային համակարգին են նվիրված։ Ամեն մի տողում և՛ բերկրանք, և՛ հպարտություն կա, բայց և անհանգստություն։ Ամեն մի տողում խտացված է բանաստեղծի տառապանքը.

Իմ երգերը իմ խաչն էին,
Իմ չզսպված հառաչն էին,
Իմ երգերը իմ կանչն էին։

Հասմիկ Դարյանը ոչ միայն բանաստեղծ էր, այլև մանրապատումների հեղինակ, որոնք իրականում արձակ բանաստեղծություններ են՝ ավելի ամբողջական, ավելի համարձակ, ավելի անկեղծ, բայց հասցեական փիլիսոփայությամբ։

Այստեղ ավելի են բացահայտվում նրա ստեղծագործական ձեռագիրը, հեղինակի լինելության դրաման. «Ես վհատվել եմ։ Այն աշխարհը,  որով և որում ապրում էի մինչև հիմա, ավերակվել է, փլվել թղթե տնակի նման։ Չգիտեմ կկարողանամ այն նորից կառուցել։ Կամ գուցե ես պետք է նորից ծնվեմ»։

Ավելի քան վստահ եմ, որ Հասմիկ Դարյանը անընհատ ծնվելու ու ապրելու է բոլոր նրանց հետ, ովքեր առիթ են ունենալու հաղորդակցվելու նրա թողած հարուստ ստեղծագործական ժառանգության հետ, որտեղ գրականին գումարվել է գիտականը՝ «Ներսես Շնորհալու բանաստեղծական արվեստը»։

Այստեղ էլ Հասմիկ Դարյանը հավատարիմ է մնացել իր ստեղծագործական խորաթափանցությանը ու համարձակությանը, թողնելով՝ ամենակարևորը բարի հիշատակի հետք, որի մեջ դաջված է այն մեծ հարգանքը, որ նրա նկատմամբ ունեն նրան ճանաչողները։

Հիշելու ենք այդ ինքնատիպ մարդուն, ով պայքարեց երկար տարիներ հանուն կյանքի ու այդ ընթացքում սըեղծագործեց ու աշխահին տվեց իր սերն ու նվիրումը։

Բարի հիշատակ, հավերժության ճամփորդ սիրելի Հասմիկ։

Սերգո Երիցյան  

բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր

Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Իրանի հարավում պայթյուններ են որոտացել Նավթի գները կտրուկ աճել են Մերձավոր Արևելքի լարվածության պատճառով Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերում Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար նախատեսված գումարի, քան հակամшրտության ավարտի մասին․ Թրամփ Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. Ռոմանո Թուրքիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցությունները․ Էրդողան Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են սպորտի զարգացման առաջնահերթությունները Հուլիսի 9-ին, 10-ին, 13-ին, 14-ին, 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Թող ծննդյանդ այս նոր տարին ազատի անցյալի ցավերից, կորուստների չսպիացող վերքերից. Նազենիի մաղթանքը՝ Անդրեին Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 9-ից 13-ը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացնում է միջազգային համագործակցության լայնածավալ ծրագրեր Իրանը սպառնում է պատժել ԱՄՆ-ին Domus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդը«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդը չի փոխի ակումբային գրանցումը Արբելոան ցանկանում է «Ռեալի» երեք խաղացողի հրավիրել իր նոր ակումբ Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում Ի՞նչ վիճակում են գայլի հարձակումից վնասվածքներ ստացած քաղաքացիները․ տեսանյութ 6000 նավաստիներ մնացել են Պարսից ծոցում Շվեդիան Ուկրաինային կմատակարարի 32 Gripen կործանիչ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանԹրամփը քննադատել է Բուշին, Օբամային և Բայդենին Պեսկովը նախազգուշացրել է Բալթիկայում միջուկային զենքի տեղակայման հետևանքների մասին Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա Իրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զnհվել է ԻՀՊԿ-ի ութ զինծառայnղ Թրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումը «Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո Հայաստանից ավելի քան 22 հազ. վարդ թույլ չի տրվել բերել Վրաստան ֆիտոսանիտարական պատճառներով Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները․ ՏԱՍՍ ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հուլիսի 8-ին, 9-ին, 15-ին և 16-ին ջուր չի լինի Փաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանՀաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել Ավետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանԵկեղեցին հայցադիմում է ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ Մոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճար Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր Անկարայում ՆԱՏՕ-ի երկրները հռչակագիր են ընդունել Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ