ԱՄՆ-ում մարդատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, կան տուժածներ
МЕЖДУНАРОДНОЕSouthwest Airlines ավիաընկերության՝ Հյուսթոնից մեկնած ինքնաթիռը թռիչքավայրէջքային գոտուց դուրս է եկել Թենեսիի նահանգի Նեշվիլի օդանավակայանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WSMV հեռուստաալիքին:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ի երեկոյան: Պատահարի վայր են ժամանել «շտապօգնության» երեք մեքենաներ: Հրշեջների տեղեկատվության համաձայն՝ երկու մարդ աննշան վնասվածքներ են ստացել: Եվս մեկ ուղեւոր գանգատվել է կրծավանդակի ցավերից:
Ինչպես նշում է FOX5 San Diego հեռուստաալիքը, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Ինքնաթիռի տեսակը չի ճշտվում, բայց հայտնի է, որ Southwest Airlines ընկերության օդանավերի հավաքակազմը բաղկացած է Boeing 737-երից:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



