ԱՄՆ-ում մարդատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, կան տուժածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆSouthwest Airlines ավիաընկերության՝ Հյուսթոնից մեկնած ինքնաթիռը թռիչքավայրէջքային գոտուց դուրս է եկել Թենեսիի նահանգի Նեշվիլի օդանավակայանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WSMV հեռուստաալիքին:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ի երեկոյան: Պատահարի վայր են ժամանել «շտապօգնության» երեք մեքենաներ: Հրշեջների տեղեկատվության համաձայն՝ երկու մարդ աննշան վնասվածքներ են ստացել: Եվս մեկ ուղեւոր գանգատվել է կրծավանդակի ցավերից:
Ինչպես նշում է FOX5 San Diego հեռուստաալիքը, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Ինքնաթիռի տեսակը չի ճշտվում, բայց հայտնի է, որ Southwest Airlines ընկերության օդանավերի հավաքակազմը բաղկացած է Boeing 737-երից:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



