Հունաստանի խորհրդարանն ընդունեց վարկատուների հետ համաձայնեցված բարեփոխումների մասին օրենքը
МЕЖДУНАРОДНОЕՀունաստանի խորհրդարանն ընդունել է հերթական օրենքը, որը նախատեսում է խնայողության մի շարք միջոցառումներ, որոնք համաձայնեցված են վարկատուների հետ: Դրա ընդունման օգտին քվեարկել է 300-տեղանոց օրենսդիր մարմնի 153 պատգամավոր:
Օրենքը, մասնավորապես, աշխատավարձի նոր դրույքներ է սահմանում պետական հատվածում եւ արտասահմանյան հիմնադրամներին թույլատրում է գնել ձեռնարկությունների չվճարված պարտքերը: Նաեւ փաստաթղթում ամրագրված են նոր ֆոնդի գործառման պայմանները, որում կուտակվելու են պետական սեփականության մասնավորեցումից ստացվող եկամուտները:
Հունաստանի խորհրդարանում այս օրենքի ընդունումը Եվրախմբի աշխատանքային խմբին թույլ է տալիս հավանություն տալ Աթենքին մեկ միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության հերթական մասնաբաժնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



