Հունաստանի խորհրդարանն ընդունեց վարկատուների հետ համաձայնեցված բարեփոխումների մասին օրենքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունաստանի խորհրդարանն ընդունել է հերթական օրենքը, որը նախատեսում է խնայողության մի շարք միջոցառումներ, որոնք համաձայնեցված են վարկատուների հետ: Դրա ընդունման օգտին քվեարկել է 300-տեղանոց օրենսդիր մարմնի 153 պատգամավոր:
Օրենքը, մասնավորապես, աշխատավարձի նոր դրույքներ է սահմանում պետական հատվածում եւ արտասահմանյան հիմնադրամներին թույլատրում է գնել ձեռնարկությունների չվճարված պարտքերը: Նաեւ փաստաթղթում ամրագրված են նոր ֆոնդի գործառման պայմանները, որում կուտակվելու են պետական սեփականության մասնավորեցումից ստացվող եկամուտները:
Հունաստանի խորհրդարանում այս օրենքի ընդունումը Եվրախմբի աշխատանքային խմբին թույլ է տալիս հավանություն տալ Աթենքին մեկ միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության հերթական մասնաբաժնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



