Հայաստանում կորոնավիրուսի 961 նոր դեպք է հաստատվել
ОБЩЕСТВОՀայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 961 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 207 103-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3835 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Ապրիլի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 969 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 23 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4804-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1075 է, ընդհանուր առողջացածներինը՝ 186 200, փաստացի բուժվողներինը՝ 16 099 (մեկ օրում նվազել է 137-ով): Մեկ օրում արվել է 5870 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 926 293 թեստ:
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»
4
Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбо...
5
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...



