Հայաստանում կորոնավիրուսի 961 նոր դեպք է հաստատվել
SOCIETYՀայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 961 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 207 103-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3835 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Ապրիլի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 969 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 23 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4804-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1075 է, ընդհանուր առողջացածներինը՝ 186 200, փաստացի բուժվողներինը՝ 16 099 (մեկ օրում նվազել է 137-ով): Մեկ օրում արվել է 5870 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 926 293 թեստ:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
5
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages



