Երեւանում ավազակային հարձակում կատարածը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 15-ին, ժամը 15-ի սահմաններում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի Բաշինջաղյան փողոցի 65 տան վրա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հարձակվողը, դիմակավորված և զինված, մտել է տուն, բայց՝ հանդիպելով տանտերերի դիմադրությանը՝ կրակել է նրանց ուղղությամբ: Տանտերերից մեկն էլ դանակով հարվածել է հարձակվողին:
Ահազանգով դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ, շտապօգնության խմբեր:
Վնասվածք ստացած երկու անձ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, հարձակվողը մահացել է: Հանգամանքները ճշտվում են:
Դեպքին մանրամասն կանդրադառնանք ավելի ուշ:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...



