Երեւանում ավազակային հարձակում կատարածը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 15-ին, ժամը 15-ի սահմաններում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի Բաշինջաղյան փողոցի 65 տան վրա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հարձակվողը, դիմակավորված և զինված, մտել է տուն, բայց՝ հանդիպելով տանտերերի դիմադրությանը՝ կրակել է նրանց ուղղությամբ: Տանտերերից մեկն էլ դանակով հարվածել է հարձակվողին:
Ահազանգով դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ, շտապօգնության խմբեր:
Վնասվածք ստացած երկու անձ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, հարձակվողը մահացել է: Հանգամանքները ճշտվում են:
Դեպքին մանրամասն կանդրադառնանք ավելի ուշ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



