Ереван, 29.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Սթրեսսը չի՛ կարճացնում կյանքը, մթության մեջ կարդալը չի՛ փչացնում տեսողությունը, ալկոհոլը չի՛ սպանում ուղեղի բջիջներ․․․ 5 սպառնալիքներ առողջությանը, որոնք իրականում միֆ են

ЛАЙФ
Blognews.am-ը գրում է.
 
Վերջին տարիներին առողջության ու արտաքին տեսքի հետ կապված շատ խնդիրներ սկսեցին վերագրել սթրեսին։ Ժամանակից շո՞ւտ եք սկսել սպիտակել ու կորցնել մազերը՝ մեղավոր է սթրեսը։ Գիրանո՞ւմ ես՝ մեղավոր է սթրեսը։ Վա՞տ ես քնում՝ մեղավոր է սթրեսը։ Ավելի հաճա՞խ ես սկսել հիվանդանալ՝ մեղավոր է սթրեսը։ Եվ այսպես շարունակ։ Համարվում է, որ քրոնիկական սթրեսը նույնիսկ մահացու կարող է լինել, որովհետև այն բերում է սրտանոթային հիվանդությունների ու կաթվածի։
Սական ավստրալացի գիտնականների նոր ուսումնասիրությունները հեղափոխում են նախկինում եղած պատկերացումները սթրեսի ու առողջության վրա իբր բացասական ազդեցություն ունեցող այլ գործոնների մասին, որոնց հավատում է մարդկության մեծամասնությունը։
 
Միֆ առաջին. սթրեսը կարճացնում է կյանքը
Ավստրալական հեղինակավոր Նոր Հարավային Ուելսի համալսարանը հրապարակել է 10 տարի տևած հետազոտությունների արդյունքները, որոնց մասնակցել են ավելի քան միլիոն կանայք՝ ամենաերջանիկներից մինչև ամենադժբախտները։ Արդյունքում հնարավոր չի եղել գտել որևէ օրինաչափություն, որը կապացուցեր, որ սթրեսն ու դժբախտությունները որևէ կերպ ազդում են մահացության վրա։ Նույն կերպ հնարավոր չի եղել գտնել որևէ օրինաչափություն, որը կփաստեր, որ երջանկությունը երկարացնում է կյանքը։
Փոխարենը մի հետադարձ կապ հնարավոր է եղել պարզել. հիվանդությունը կարող է դժբախտացնել ձեզ, բայց դժբախտությունն ինքնին չի բերում հիվանդության։
 
Միֆ երկրորդ. ալկոհոլը սպանում է ուղեղի բջիջները
Սրան հատկապես հեշտ է հավատալ՝ հետևելով հարբած մարդկանց, ում մոտ հաճախ են լինում հիշողության կորուստներ, մտածելու ու սեփական գործողությունները կառավարելու անկարողություն և այլ տիպի նշաններ։ Այդ ամենը որևէ կերպ կապված չեն նեյրոնների մահվան հետ, այլ հետևանք են ուղեղից մարմնին տրվող էլեկտրական ազդանշանների խաթարման, սակայն դրանք լրիվ վերականգնում են իրենց ֆունկցիոնալությունը հարբածության անցնելուց հետո։
Սակայն ալկոհոլի չարաշահումն, այնուամենայնիվ, կարող է բերել անդառնալի վնասակար հետևանքների, քանի որ, որպես կանոն, ալկոհոլի չարաշահումը զուգակցվում է այլ վնասակար սովորությունների հետ, ինչպիսիք են ծխելն ու անառողջ սնվելը։ Այս ամենի ընդհանուր ներգործությունից տուժում են ուղեղը, սիրտը, լյարդն ու կենսական նշանակություն ունեցող այլ օրգաններ։
 
Միֆ երրորդ. եթե դուրս գաս թաց գլխով, կմրսես
Անգլիայում մի անգամ այսպիսի գիտափորձ արեցին. կամավորների մի խումբ վարակեցին հարբուխով քթի լորձաթաղանթի միջոցով, իսկ հետո նրանց մի մասին թողեցին տաք սենյակում, մյուս կեսին էլ թաց վիճակում քամու տակ թողեցին, իսկ հետո հագնված՝ թաց մազերով ու գուլպաներով։ Որքան էլ տարօրինակ թվա, երկրորդ խմբից ոչ ոք չհիվանդացավ ավելի ուժեղ, քան այն խումբի ներկայացուցիչները, որոնք նստած էին տաք սենյակում։ Այստեղից հետևություն. Ձեր դիմադրողական համակարգը չի թուլանում նրանից, երբ Դուք մրսում եք։
Ի դեպ, միֆ է նաև այն պնդումը, որ մարդը կորցնում է ջերմությունը գլխի միջոցով։ Իրականում հասուն մարդու մոտ ջերմության միայն 10 տոկոսն է դուրս գալիս գլխի միջոցով։ Հիշեք նաև այն, որ ջերմություն մենք կորցնում ենք մարմնի ցանկացած հատվածով, որը ծածկված չէ, այնպես որ, գլխարկ հագնելն ավելի կարևոր չէ, քան ձեռնոցներ կրելը։
Միակ բացառությունները նորածիններն ու մանկահասակ երեխաներն են, ում մոտ իրոք ջերմությունը հիմնականում դուրս է գալիս գլխի միջոցով, որովհետև այն նրանց մարմնի ամենախոշոր մասն է։
 
Միֆ չորրորդ. մթության մեջ կարդալուց վատանում է տեսողությունը
Թույլ լուսավորության ներքո կարդալն անհարմար է ու ոչ այնքան հաճելի, բայց միայն այսքանը։ Համենայն դեպս, այսպես է պնդում օպտոմետրիայի ավստրալացի պրոֆեսոր Նաթան Էֆրոնը։ Չկա ոչ մի ապացույց, որ վատ լուսավոորությունը մշտական վնաս է հասցնում։
Ամենայն հավանականությամբ, վատ լուսավորության պայմաններում ընթերցելուց Դուք կարող եք լարվածություն, հոգնածություն և անգամ այրուք զգալ աչքերում, որը, սակայն, անցնում է օրվա ընթացքում։
 
Միֆ հինգերորդ. պետք է շուտ քնել ու վաղ արթնանալ
Եթե մշտապես աշխատանքը սկսում ես վաղ առավոտյան, ապա դա միայն սրում է կիսաքուն վիճակի զգացողությունը։ Սրան են հանգել Օքսֆորդի համալսարանի կլինիկական նյարդաբանության Նաֆֆիլդյան բաժանմունքի գիտաշխատողներն անցկացված հետազության արդյունքում։ Ավելին՝ վաղ արթնացողների մոտ ավելի բարձր է շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների ու հիպերտոնիայի հավանականությունը, ինչպես նաև ավելի հաճախ են դյուրագրգիռության ու անհանգստության դրսևորումները, որոնք առաջացնում են հակվածություն ալկոհոլի ու հանգստացնող դեղամիջոցների նկատմամբ։
Եվ հակառակը. այն մարդիկ, ովքեր աշխատանքային օրը սկսում են ավել ուշ, ավելի արդյունավետ են աշխատում ու ավելի կենսուրախ են ընդհանուր առմամբ։ Սակայն սա էլ պետք չէ չարաշահել, որովհետև Քնի բժշկության ամերիկյան ակադեմիան պարզել է, որ չափազանց երկար քունը նույնքան վնասակար է առողջության համար, որքան քնի քչությունը։ Մասնավորապես՝ 9 ժամից երկար տևող քունն արդեն վնասակար է, իսկ այդքան երկար հորիզոնական դիրքում մնալը դանդաղեցնում է արյանն շրջանառությունը դեպի օրգաններ ու ազդում է արյան մեջ շաքարի մակարդակի վրա՝ բարձրացնելով շաքարախտի, կաթվածի ու սրտանոթային հիվանդությունների հավանականությունը։ Այնպես որ, ամենաօպտիմալը 7 ժամից ոչ պակաս և 9 ժամից ոչ ավել տևող քունն է։
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана