Սոմալիում ահաբեկչության հետևանքով 4 մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕԱռնվազն 4 մարդ է զոհվել և 6 մարդ վիրավորվել Սոմալիի հարավ-արևմուտքում մահապարտի իրականացրած պայթյունի հետևանքով, իշխանությունները դատապարտում են հարձակումը: Այս մասին հայտարարել է Սոմալիի դաշնային կառավարության ներկայացուցիչ Մոհամեդ Իբրահիմ Մոալիմուն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Պաշտոնյան տեղեկացրել է, որ պայթյունը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Սոմալիի Բայդաբո քաղաքի սրճարաններից մեկում:
«Սոմալիի դաշնային կառավարությունը դատապարտում է վախկոտ հարձակումը, որի հետևանքով առնվազն 4 խաղաղ բնակիչ է զոհվել և 6 մարդ է վիրավորվել»,- գրել է Մոալիմուն իր թվիթերյան էջում՝ տուժածներին մաղթելով շուտափույթ ապաքինում:
Ոստիկանության տվյալներով` հարձակման թիրախը եղել է շրջանի նահանգապետ Բայ Ալի Վարդերե Դայոուն: Նա հարձակման հետևանքով չի տուժել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



