Սոմալիում ահաբեկչության հետևանքով 4 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 4 մարդ է զոհվել և 6 մարդ վիրավորվել Սոմալիի հարավ-արևմուտքում մահապարտի իրականացրած պայթյունի հետևանքով, իշխանությունները դատապարտում են հարձակումը: Այս մասին հայտարարել է Սոմալիի դաշնային կառավարության ներկայացուցիչ Մոհամեդ Իբրահիմ Մոալիմուն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Պաշտոնյան տեղեկացրել է, որ պայթյունը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Սոմալիի Բայդաբո քաղաքի սրճարաններից մեկում:
«Սոմալիի դաշնային կառավարությունը դատապարտում է վախկոտ հարձակումը, որի հետևանքով առնվազն 4 խաղաղ բնակիչ է զոհվել և 6 մարդ է վիրավորվել»,- գրել է Մոալիմուն իր թվիթերյան էջում՝ տուժածներին մաղթելով շուտափույթ ապաքինում:
Ոստիկանության տվյալներով` հարձակման թիրախը եղել է շրջանի նահանգապետ Բայ Ալի Վարդերե Դայոուն: Նա հարձակման հետևանքով չի տուժել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



