Սիրիայում հրթիռակոծվել է ամերիկյան ռազմաբազան. ամերիկացի զինվորականներ են տուժել
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի Դեր Զոր նահանգում տեղակայված ամերիկյան ռազմաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ալ-Մայադին» հեռուստաալիքին, կատարվածի հետևանքով ամերիկացի զինվորկաններ են վիրավորվել:
Հաղորդվում է, որ անհայտ ծագման հրթիռներ են արձակվել ամերիկյան բազայի ուղղությամբ, որը գտնվում է նահանգի հյուսիսային հատվածի գազահանքավայրում:
ԱՄՆ զինված ուժերը «Սիրիական դեմոկրատական ուժեր» արաբա-քրդական զորամիավորումների հետ միասին անօրինական կերպով վերահսկողություն են իրականացնում Սիրիայի հյուսիսարևելյան և հյուսիսային հատվածներում՝ Դեր Զոր, Հասակա և Ռաքքա նահանգներում, որտեղ գտնվում են երկրի նավթի և գազի խոշորագույն հանքավայրերը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



