Սիրիայում հրթիռակոծվել է ամերիկյան ռազմաբազան. ամերիկացի զինվորականներ են տուժել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Դեր Զոր նահանգում տեղակայված ամերիկյան ռազմաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ալ-Մայադին» հեռուստաալիքին, կատարվածի հետևանքով ամերիկացի զինվորկաններ են վիրավորվել:
Հաղորդվում է, որ անհայտ ծագման հրթիռներ են արձակվել ամերիկյան բազայի ուղղությամբ, որը գտնվում է նահանգի հյուսիսային հատվածի գազահանքավայրում:
ԱՄՆ զինված ուժերը «Սիրիական դեմոկրատական ուժեր» արաբա-քրդական զորամիավորումների հետ միասին անօրինական կերպով վերահսկողություն են իրականացնում Սիրիայի հյուսիսարևելյան և հյուսիսային հատվածներում՝ Դեր Զոր, Հասակա և Ռաքքա նահանգներում, որտեղ գտնվում են երկրի նավթի և գազի խոշորագույն հանքավայրերը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



