Կոնգոյում նախագահի ընդդիմադիր թեկնածուն մահացել է ընտրությունների օրը
МЕЖДУНАРОДНОЕԿոնգոյի Հանրապետությունում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկրի նախագահի թեկնածուներից մեկը: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գի Բրայս Պարֆե Կոլելայի հիվանդությունն արագ տեմպերով է զարգացել: Վերջինս ուրբաթ է իմացել, որ հիվանդ է «Քովիդ-19-ով, իսկ արդեն կիրակի, երբ երկրում բացվել են ընտրատեղամասերը, մահացել է:
Քաղաքական գործիչը 61 տարեկան էր: Ինչպես հաղորդվում է, շաբաթ նա տեսաուղերձ է ձայնագրել հիվանդանոցից՝ դիմելով ընտրողներին:
«Իմ թանկագին հայրենակիցներ, ես խնդիրներ ունեմ: Պայքարում եմ մահվան դեմ: Այնումենայնիվ, խնդրում եմ բոլորիդ կանգնել և քվեարկել փոփոխությունների համար, որպեսզի իմանամ, որ իզուր չեմ պայքարել»,- ասել է վերջինս:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



