Կոնգոյում նախագահի ընդդիմադիր թեկնածուն մահացել է ընտրությունների օրը
INTERNATIONAL NEWSԿոնգոյի Հանրապետությունում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկրի նախագահի թեկնածուներից մեկը: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գի Բրայս Պարֆե Կոլելայի հիվանդությունն արագ տեմպերով է զարգացել: Վերջինս ուրբաթ է իմացել, որ հիվանդ է «Քովիդ-19-ով, իսկ արդեն կիրակի, երբ երկրում բացվել են ընտրատեղամասերը, մահացել է:
Քաղաքական գործիչը 61 տարեկան էր: Ինչպես հաղորդվում է, շաբաթ նա տեսաուղերձ է ձայնագրել հիվանդանոցից՝ դիմելով ընտրողներին:
«Իմ թանկագին հայրենակիցներ, ես խնդիրներ ունեմ: Պայքարում եմ մահվան դեմ: Այնումենայնիվ, խնդրում եմ բոլորիդ կանգնել և քվեարկել փոփոխությունների համար, որպեսզի իմանամ, որ իզուր չեմ պայքարել»,- ասել է վերջինս:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



