Ջերմուկի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ. ՊՆ
ОБЩЕСТВОՄարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեկ ժամը 15:00-ից երկու զինվոր է անհետացել Ջերմուկի զորամասից։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ կորած զինվորները Քարվաճառի զորամասերից մեկից են եղել և այժմ իրենց ծառայությունը իրականացնում էին Ջերմուկի զորամասում:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



