Ջերմուկի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ. ՊՆ
SOCIETYՄարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեկ ժամը 15:00-ից երկու զինվոր է անհետացել Ջերմուկի զորամասից։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ կորած զինվորները Քարվաճառի զորամասերից մեկից են եղել և այժմ իրենց ծառայությունը իրականացնում էին Ջերմուկի զորամասում:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



