Ереван, 29.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Կապիկ. Արեւելյան չինական աստղագուշակ Կապիկի համար

ЛАЙФ

Կապիկի տարիներն են.

1908,1920,1932, 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016,2028

Չինաստանում համարվում է, որ Կապիկը հաջողություն ու պաշտպանություն է բերում: Երկրի հարավում ու Թիբեթում ընտանիքները հպարտությամբ էին խոսում այն մասին, որ իրենք հենց կապիկներից են սերում:

Բայց միեւնույն ժամանակ չինացիները համարում են, որ Կապիկի տարում ծնվում են անհուսալի ու հակասական մարդիկ: Լինելով բոլոր նշաններից ամենաքմահաճը՝ Կապիկն այնուամենայնիվ միշտ մնում է բոլորի սիրելին՝ նա ունի հումոր, խորամանկ է ու նենգ:

Տպավորություն է ստեղծվում, որ Կապիկը բոլոր նշանների հետ լեզու է գտնում, բայց այս համերաշխությունը հաճախ ընդամենը մարտավարություն է: Նա շահամոլ է: Հաճոյացող, նույնիսկ ստրկամիտ կապիկը իր տեսակետը մյուսներից թաքցնում է անժխտելի հմտությամբ: Իրականում նա ատում է բոլոր մյուս նշաններին ու իրեն բոլորից վեր է դասում:

Նա շատ համոզիչ է, նրան դուր է գալիս խոսել ու մասնակցել քննարկումներին: Նրա բայրացակամությունն ու վստահ շարժուձեւը օգնում են երկրպագուներ ձեռք բերել: Նա միշտ ուրախությամբ օգտակար խորհուրդներ է տալիս, չնայած ինքը նախընտրում է միայն սեփական դատողություններին ապավինել:

Կապիկը խելացի է ու կիրթ, ունի հոյակապ հիշողություն, որին միայն կարելի է նախանձել: Նա ունակ է հիշել իր տեսածի, կարդացածի կամ լսածի բոլոր մանրամասները: Վերջին հաշվով այդ հիշողությունը նրան պետք է, քանի որ նրա կյանքում կարգուկանոն չկա:

Կապիկը տարբերվում է իր անկրկնելիությամբ, հարուստ երեւակայություն ունի: Նրա համար գրեթե ոչ մի խնդիր չկա: Նա լավատես է, նրա կյանքը հարուստ է իրադարձություններով ու արկածներով: Ունենալով լավ զարգացած գոյատեւման բնազդ, նա կարողանում է ելք գտնել բոլոր՝ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներից:

Շատ Կապիկներ տաքարյուն են ու քմահաճ, շուտ բռնկվող, բայց նաեւ շուտ հանդարտվող: Իսկական կապիկները, որոնք ապրում են մեծ խմբերով, սկսում ե ն ճչալ ու աղաղակել վտանգի դեպքում՝ թշնամու վրա ծառերի վրայից նետելով ճյուղեր ու ընկույզներ: Նույնն էլ մարդկանց դեպքում է: Եթե Կապիկի կյանքում թշնամի է հայտնվում, նա թշնամու հետ դեմ առ դեմ չի մարտնչի: Նա կկանչի իր բոլոր ցեղակիցներին ու ընկերներին ու ապահովելով «աջակցության մեծ խումբ», ինքնավստահ կզգա, կբարձրանա ճյուղի վրա ու անհասանելի բարձրությունից թշնամու վրա կնետի «կոկոսներ», այսինքն նրա դեմ կպայքարի հեռավորությունից:

Կապիկը կարիերիստ է: Նա ունի բոլոր նախադրյալները հաջողության հասնելու համար: Նա անգնահատելի աշխատող է, բայց քմահաճ ու ուժեղ բնավորությունով: Գրեթե չկա մի այնպիսի գործունեության ոլորտ, որտեղ նա չկարողանար հաջողության հասնել: Սակայն նրան հեշտ է շեղելն ու համոզելը: Նա ուզում է ամեն ինչ անել նույն վայրկյանին, անմ իջապես: Ամենաթեթեւ խոչընդոտն անգամ ունակ է փչացնել նրա տրամադրությունը ու խափանել ծրագրերը:

Կապիկները լավ են զգում շրջապատի մարդկանց տրամադրությունը, կարողանում են գտնել մյուսների թույլ կողմերը ու օգտվում են դրանից՝ իրենց նպատակներին հասնելու համար: Շատ Կապիկներ հմուտ ինտրիգաններ են, խաբեբաներ ու արկածախնդիրներ: Նրանք պարզապես զուրկ են խղճից ու հիշում են դրա մասին միայն այն ժամանակ, երբ իրենք են անարդարության զոհ դառնում: Բարոյականությունը նրանց պետք չէ:

Կապիկը նրբանկատ չէ ու կարող է հեշտությամբ ստել, եթե դա անհրաժեշտ է գործի համար: Կարող է անազնիվ արարքներ գործել, եթե վստահ է, որ անպատիժ կմնա, բայց Կապիկին հեշտ է բռնելը: Որոշ Կապիկների ունակ են նաեւ գողության, բայց դա չի կարելի օրինաչափություն համարել:

Կապիկները ինքնասիրահարված են: Նրանք պաշտում են իրենց սեփական արտացոլանքը հայելու մեջ: Բայց այս բոլոր բացասական հնատկանիշներով հանդերձ՝ փառասիրություն, խաբեբայություն, աննրբանկատություն, կապիկի վրա սովորաբար այդքան շատ չեն բարկանում, քանի որ նա նաեւ դուր գալու ու համակրանք շահելու մեծ վարպետ է:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

 

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана