Բրյուսելում Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին (ֆոտո)
МЕЖДУНАРОДНОЕԱշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը:
Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ եւ Արեւելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ:
Քննարկվել են Ռիգայի գագաթնաժողովից հետո Արեւելյան գործընկերության ոլորտում առկա զարգացումները, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցերի շուրջ մոտեցումները:
Այսօր ուշ երեկոյան Հանրապետության նախագահը կվերադառնա Հայաստան:

1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
3
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...
4
Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году
5
Кто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян



