Բրյուսելում Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին (ֆոտո)
INTERNATIONAL NEWSԱշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը:
Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ եւ Արեւելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ:
Քննարկվել են Ռիգայի գագաթնաժողովից հետո Արեւելյան գործընկերության ոլորտում առկա զարգացումները, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցերի շուրջ մոտեցումները:
Այսօր ուշ երեկոյան Հանրապետության նախագահը կվերադառնա Հայաստան:

1
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
2
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
4
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact



