Ադրբեջանցիներն Ազատամուտում չափագրումներ չեն կատարում․ համայնքապետ
ОБЩЕСТВОՄամուլում տեղեկություն էր տարածվել, թե ադրբեջանցիները մտել են Տավուշի մարզի Ազատամուտ գյուղ և ինչ-որ չափագրումներ են կատարել։ Իրավաբան․net-ի հետ զրույցում համայնքապետ Արթուր Բեգինյանը հերքեց այդ լուրը։
«Նման բան չկա, Ազատամուտ խաղաղապահներ չեն եկել։ Խոսակցություններ են տարածվել, թե ռուսներն եկել են, մյուս կողմից էլ ադրբեջանցիներ են եկել իրենց դրոշն են տեղադրել»։
Սակայն Տավուշի մարզ ռուս խաղաղապահների ավտշարասյուն մտել է, համայնքապետի խոսքով՝ նա չի տեսել, բայց բնակիչներից տեսնողներ եղել են։
Նրա խոսքով՝ ռուս խաղապահների մեքենաների շարասյուն է անցել՝ մոտ 5 մեքենա։
«Տեսել են, մի մասը գնացել են Շամշադին, մի մասը գնացել են Նոյեմբերյան, բայց թե կոնկրետ որ մասը չեմ կարող ասել»,-ասաց համայնքապետը։
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



