Ադրբեջանցիներն Ազատամուտում չափագրումներ չեն կատարում․ համայնքապետ
SOCIETYՄամուլում տեղեկություն էր տարածվել, թե ադրբեջանցիները մտել են Տավուշի մարզի Ազատամուտ գյուղ և ինչ-որ չափագրումներ են կատարել։ Իրավաբան․net-ի հետ զրույցում համայնքապետ Արթուր Բեգինյանը հերքեց այդ լուրը։
«Նման բան չկա, Ազատամուտ խաղաղապահներ չեն եկել։ Խոսակցություններ են տարածվել, թե ռուսներն եկել են, մյուս կողմից էլ ադրբեջանցիներ են եկել իրենց դրոշն են տեղադրել»։
Սակայն Տավուշի մարզ ռուս խաղաղապահների ավտշարասյուն մտել է, համայնքապետի խոսքով՝ նա չի տեսել, բայց բնակիչներից տեսնողներ եղել են։
Նրա խոսքով՝ ռուս խաղապահների մեքենաների շարասյուն է անցել՝ մոտ 5 մեքենա։
«Տեսել են, մի մասը գնացել են Շամշադին, մի մասը գնացել են Նոյեմբերյան, բայց թե կոնկրետ որ մասը չեմ կարող ասել»,-ասաց համայնքապետը։
1
The international chess tournament supported by IDBank has concluded
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
4
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages
5
FINTECH360 International Conference Held in Armenia



