Վարչապետի որոշմամբ՝ Արմեն Գասպարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն
ПОЛИТИКАՎարչապետի որոշմամբ՝ Արմեն Գասպարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն։ Այս մասին հայտնում է e-gov.am-ը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արմեն Գասպարյանին նշանակել Փրկարար ծառայության տնօրեն»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
Նշենք, որ գնդապետ Արմեն Գասպարյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետն է, որը նոյեմբերի 9-ին ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով ազատվել էր պաշտոնից։
Հիշեցնենք՝ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ նշված պաշտոնից ազատվել է Վրեժ Գաբրիելյանը։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха



