Վարչապետի որոշմամբ՝ Արմեն Գասպարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՎարչապետի որոշմամբ՝ Արմեն Գասպարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն։ Այս մասին հայտնում է e-gov.am-ը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արմեն Գասպարյանին նշանակել Փրկարար ծառայության տնօրեն»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
Նշենք, որ գնդապետ Արմեն Գասպարյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետն է, որը նոյեմբերի 9-ին ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով ազատվել էր պաշտոնից։
Հիշեցնենք՝ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ նշված պաշտոնից ազատվել է Վրեժ Գաբրիելյանը։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



