Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնություն․ Գաբուզյանը շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը
СПОРТՏ․ Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի տղամարդկանց առաջնության 7-րդ տուրը, հայտնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Մրցաշարի առաջատար Հովհաննես Գաբուզյանը սևերով հաղթեց Զավեն Անդրիասյանին։ 2-րդ հորիզոնականում ընթացող Արման Փաշիկյանը, իր հերթին, առավելության հասավ Տիգրան Պետրոսյանի նկատմամբ։ 7-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը և Տիգրան Հարությունյանը։
7-րդ տուրից հետո Հովհաննես Գաբուզյանը 6 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Արման Փաշիկյանը 5,5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում։
Այսօր Գաբուզյանը և Փաշիկյանը կմրցեն միմյանց դեմ։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



