Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնություն․ Գաբուզյանը շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը
SPORTՏ․ Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի տղամարդկանց առաջնության 7-րդ տուրը, հայտնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Մրցաշարի առաջատար Հովհաննես Գաբուզյանը սևերով հաղթեց Զավեն Անդրիասյանին։ 2-րդ հորիզոնականում ընթացող Արման Փաշիկյանը, իր հերթին, առավելության հասավ Տիգրան Պետրոսյանի նկատմամբ։ 7-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը և Տիգրան Հարությունյանը։
7-րդ տուրից հետո Հովհաննես Գաբուզյանը 6 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Արման Փաշիկյանը 5,5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում։
Այսօր Գաբուզյանը և Փաշիկյանը կմրցեն միմյանց դեմ։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



