«Արսենալը» բարձրացավ առաջին տեղ
СПОРТԱնգլիական Պրեմյեր լիգայի 16-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» մրցակցի խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Աստոն Վիլային»: Առաջին խաղակեսում աչքի ընկան ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզին ու ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, որը «Աստոն Վիլայի» դարպասը գրավեց 5-րդ խաղում անընդմեջ:
Այս հաղթանակի շնորհիվ Արսեն Վենգերի թիմը վաստակեց 33 միավոր եւ, շրջանցելով 32-ական միավոր հավաքած «Լեսթերին» ու «Մանչեսթեր Սիթիին», բարձրացավ առաջին տեղ: Լեսթերցիները մեկ խաղ պակաս են անցկացրել եւ դեկտեմբերի 14-ին կընդունեն Լոնդոնի «Չելսիին»:
Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր
«Աստոն Վիլա» - «Արսենալ»՝ 0:2
Օլիվյե Ժիրու, 8 (11մ), Աարոն Ռեմզի, 38
1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
4
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
5
Стартовал финальный этап турнира Junius



