«Արսենալը» բարձրացավ առաջին տեղ
ՍՊՈՐՏԱնգլիական Պրեմյեր լիգայի 16-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» մրցակցի խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Աստոն Վիլային»: Առաջին խաղակեսում աչքի ընկան ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզին ու ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, որը «Աստոն Վիլայի» դարպասը գրավեց 5-րդ խաղում անընդմեջ:
Այս հաղթանակի շնորհիվ Արսեն Վենգերի թիմը վաստակեց 33 միավոր եւ, շրջանցելով 32-ական միավոր հավաքած «Լեսթերին» ու «Մանչեսթեր Սիթիին», բարձրացավ առաջին տեղ: Լեսթերցիները մեկ խաղ պակաս են անցկացրել եւ դեկտեմբերի 14-ին կընդունեն Լոնդոնի «Չելսիին»:
Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր
«Աստոն Վիլա» - «Արսենալ»՝ 0:2
Օլիվյե Ժիրու, 8 (11մ), Աարոն Ռեմզի, 38
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



