Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Սուրբծննդյան 5 ամենատարօրինակ ուտեստները՝ աշխարհի տարբեր ծայրերից (ֆոտո, տեսանյութ)

ВИДЕО

Blog.1in.am-ը գրում է.

Եվրոպական դասական սուրբծննդյան ընթրիքն իրենից ներկայացնում է եփված միս ու բանջարեղեն և քաղցր ռուլետ՝ դեսսերտի համար։ Սակայն եթե նայենք, թե ինչ են ուտում աշխարհի տարբեր ծայրերում բնակվող քրիստոնյաները, ապա խսիտ կզարմանանք։ Կաթոլիկական Սուրբ Ծննդին ընդառաջ՝ ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենաէկզոտիկ սուրբծննդյան ուտեստները։

1. Կետի կաշի ու փոկի լցոնած մորթիներ (Գրենլանդիա)

Мактак

Գրենլանդիայի բնակիչները սուբծննդյան ընթրիքին մատուցում են ավանդական էսկիմոսական ուտեստներ՝ մակտակ և կիվիակ։ Մակտակն իրենից ներկայացնում է կետի սառեցված կաշի՝ սալով։ Այն կտրատում են խորանարդիկների տեսքով ու ուտում են ինչպես սառեցված, այնպես էլ հալված տեսքում։ Այն նաև ապխտում են։

Կիվիակը խիստ էկզոտիկ ուտեստ է։ Միանգամից ասենք, որ այն խիստ սիրողական է։ Այն պատրաստում են հետևյալ կերպ. գլխատված փոկի մարմնի մեջ խցկում են հենց Գրենլանդիայում ապրող թռչուններ։ Իրանը փակում են սալով ու թաղում են հողի մեջ մի քանի ամսով։ Հետո այն հանում են հողի տակից ու ուտում թռչունների միսը մաքուր օդին, քանի որ այս ուտեստը, ինչպես ինքներդ եք հասկանում, մեղմ ասած, սպեցիֆիկ հոտ ունի։

2. KFC հավի միս (Ճապոնիա)

Ծագող արևի երկրի բնակչության մեծամասնությունը կամ սինտոիստ է, կամ էլ բուդդիստ, ու Սուրբ ծնունդը նրանք կարծես թե չպետք է նշեն։ Սակայն ամեն դեկտեմբերի 25-ին ճապոնական ընտանիքներն ամբողջական կազմով ուղևորվում են դեպի ֆաստ ֆուդի KFC կետերը, որպեսզի պատվիրեն ցանցի ֆիրմային ուտեստը՝ տապակած հավի միս։

Սուրբ ծնունդը նշելու ավանդույթը ծնվեց Ճապոնիայում՝ շնորհիվ KFC-ի մարքեթինգային արշավի։ 1974 թվականին հեռուստացույցների էկրաններին հայտնվեց գովազդային մի հոլովակ, որտեղ արտասահմանցիների մի խումբ ապարդյուն ջանում էր սուրբծննդյան հնդկահավ գտնել Տոկիոյում։ Նրանց օգնության է գալիս KFC ռեստորրանը ու մոտավորապես 10 դոլարին համապատասխանող գումարով (2920 յեն) արտասահմանցիները պատվիրում են հավի թևիկներ ու գինի։ Այսօր, բացի հավից, պատվերի մեջ մտնում է նաև տորթ ու մեկ շիշ շամպայն, իսկ գինն աճել է՝ հասնելով 3336 յենի, որը հավասար է մոտ 40 դոլարի։

3. Գառան ապխտած գլուխ (Նորվեգիա)

Ավանդույթների համաձայն, սմալահովեն համարվում էր Նորվեգիայի աղքատների ուտեստ, քանի որ նրանք չէին կարող իրենց թույլ տալ գնել մսի ավելի թանկ կտորներ։ Սմալահովեն պատրաստելու համար գառան գլուխն աղի մեջ են դնում, հետո ծխեցնում են, իսկ հետո ապխտում։ Դրանից հետո այն եփում են մի քանի ժամ։ Սմալահովեն մատուցում են կարտոֆիլի կամ այլ բանջարեղենային պյուրեից խավարտի հետ։ Տեղացի որոշ գուրմաններ ուտում են անգամ աչքերն ու ուղեղը, որոնք գանգից հանում են գդալի օգնությամբ, իսկ այս ամենի հետ խմում են բնականաբար ակվավիտ, որը սկանդինավների ավանդական ուժեղ խմիչքն է։

4. Կիլկա՝ կարտոֆիլով (Շվեդիա)

Շվեդիայում Սուրբ Ծննդի երեկոյան մատուցում են Janssons frestelse («Յանսոնի գայթակղությունը») կոչվող ուտեստը։ Իր անվանմամբ այն պարտական է Ադոլֆ Յանբսոնին, ով հայտնի էր որպես իսկական գուրման ու պաշտում էր ուտելիքը։ Ավանդական «գայթակղությունն» իրենից ներկայացնում է եփած կարտոֆիլ՝ մարինացված անչոուսների հետ, սակայն այսօր դրա պատրաստման համար անչոուսների փոխարեն օգտագործում են կիլկաներ, շպրոտներ ու փոքր սելդեր։

5. Տապակած թրթուրներ (ՀԱՀ)

ՀԱՀ-ում ու մի շարք այլ հարավաֆրիկյան երկրներում սուրբծննդյան սեղաններին կարելի է հանդիպել թերևս ամենաարտասովոր ուտեստը՝ եվրոպացու տեսանկյունից։ Այս դելիկատեսը պատրաստում են սիրամարգաաչք թիթեռների թրթուրներից, իսկ տեղացիներն այն անվանում են մոպանե։ Այս թրթուրները մի քանի անգամ ավելի թանկ են, քան սովորական միսը։ Թրթուրներին չորացնում են, ապխտում են, կոնսերվացնում են ձմռան համար, ինչպես նաև տաապակում են տոների համար։ Թրթուրների հավաքման սեզոնը համընկնում է սուրբծննդյան տոների հետ։

 

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить