ՌԴ ԱԻՆ-ի՝ շինանյութերով բեռնված մեքենաների շարասյունն ուղևորվել է Արցախ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության` մարդասիրական օգնությամբ բեռնված մեքենաների շարասյունը երեքշաբթի առավոտյան Երևանից ուղևորվել է Արցախ:
«Տեղական իշխանությունների խնդրանքին համապատասխան՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը կազմել է բնակելի շենքերի, ինչպես նաև սոցիալական նշանակության օբյեկտների վերականգնման համար անհրաժեշտ շինանյութերի առաջնահերթ ցուցակ: Բեռն ընդգրկում է ավելի քան 50 տոննա շինարարական նյութեր՝ տանիք, ծալքավոր տախտակ, մետաղական սալիկներ, ցինկապատ թիթեղներ, փայտանյութ»,-մեկնումից առաջ Tert.am-ին ասել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Եվգենի Գորելովը:
Նրա խոսքերով՝ շարասյունը բաղկացած է 6 բեռնատարից և ուղեկցող 2 մեքենայից:
Նախատեսվում է, որ շարասյունը տեղ կհասնի փետրվարի 24-ին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



