ՌԴ ԱԻՆ-ի՝ շինանյութերով բեռնված մեքենաների շարասյունն ուղևորվել է Արցախ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության` մարդասիրական օգնությամբ բեռնված մեքենաների շարասյունը երեքշաբթի առավոտյան Երևանից ուղևորվել է Արցախ:
«Տեղական իշխանությունների խնդրանքին համապատասխան՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը կազմել է բնակելի շենքերի, ինչպես նաև սոցիալական նշանակության օբյեկտների վերականգնման համար անհրաժեշտ շինանյութերի առաջնահերթ ցուցակ: Բեռն ընդգրկում է ավելի քան 50 տոննա շինարարական նյութեր՝ տանիք, ծալքավոր տախտակ, մետաղական սալիկներ, ցինկապատ թիթեղներ, փայտանյութ»,-մեկնումից առաջ Tert.am-ին ասել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Եվգենի Գորելովը:
Նրա խոսքերով՝ շարասյունը բաղկացած է 6 բեռնատարից և ուղեկցող 2 մեքենայից:
Նախատեսվում է, որ շարասյունը տեղ կհասնի փետրվարի 24-ին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



